Դիտորդներ հավատարմագրելու դիմումները ԿՀԸ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 8-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է շաբաթ օրը ներառյալ՝ չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 8-ը ոչ աշխատանքային օր է: