Կոնվերս Բանկը «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայանում է մի քանի մրցունակ առաջարկով
«Արմենիա Էքսպո» ցուցահանդեսին Կոնվերս Բանկը ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ «Բրիջ», Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով: Այս մասին հայտնում են Բանկի մարքեթինգի բաժնից։
«Կոնվերս Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության ապահովումը՝ մշտապես բարելավելով ՓՄՁ վարկավորման պայմանները, հանդես գալով շահավետ առաջարկներով: Մրցունակ և հասանելի առաջարկների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է 45,7 տոկոսով»,- ասաել էԿոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:
Անդրադառնալով «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայացված առաջարկներին՝ նա նշել է, որ «Բրիջ» վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև 12 ամիս, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը սկսած 10, իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5 և 5 տոկոսից:
Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:
« Պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորումը Կոնվերս Բանկի՝ ամենապահանջված վարկատեսակներից է: Դրա շրջանակներում Բանկը ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկավորում է իրականացնում տարեկան սկսած 2 % -ից»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրենը՝ հավելելով, որ ծրագրերի շրջանակներում Բանկի գործող և նոր հաճախորդները կարող են ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով վարկեր :
Նշվել է նաև, որ «Արմենիա Էքսպո»-յի այցելուները Կոնվերս Բանկի առաջարկների մասին կարող են համապատասխան խորհրդատվություն ստանալ տեղում՝ Բանկի տաղավարում:
Հարակից հրապարակումներ`
- Ավտովարկավորման շահավետ ակցիա՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները
- Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով
- Կոնվերս Բանկը կաջակցի ֆինթեք ստարտ ափ-երի իրականացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան