«Նոր ալիք». Գևորգ Հարությունյանը «Կյանք ու կռիվ» երգով կրկին արժանացել է առավելագույն միավորի
Նախօրեին՝ «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթի երկրորդ մրցույթային օրը, մասնակիցները կատարել են իրենց երկրների հիթերը։ Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը հանդես է եկել «Կյանք ու կռիվ» երգով՝ ստանալով առավելագույն՝ 100 միավոր։ Գ. Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղաղադրել է իր ելույթը։
Հիշեցնենք, որ առաջին մրցութային օրը Գևորգը կատարել էր Լաուրա Պերգոլիցի (Laura Pergolizzi) «Lost on You» երգը՝ կրկին ստանալով առավելագույն 100 միավոր։
Մրցութային երրորդ օրը մրցույթի մասնակիցները ներկայացնելու են իրենց սեփական երգացանկից կատարում: Առավելագույն 100 միավոր ստացել է միայն Գ. Հարությունյանը։
Մասնակիցները գնահատվում են ժյուրիի 10 անդամի կողմից, ովքեր մասնակիցներին գնահատում են 10-միավորային սանդղակով։
Մրցույթին մասնակցում է 15 կատարող Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Հունաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից։
«Նոր ալիք-2018»-ը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին