Մահացել է գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը։ Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին ժամը 18:00-ին Սովետաշենի ճանապարհին գտնվող 2-րդ սգո սրահում:
Ավետիք Հակոբյանը ծնվել է 1944-ին, հայտնի է նաև «Հավետ» անունով։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, պրոֆեսոր է: 1964 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Բալթյան երկրներում և այլուր: Աշխատանքները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, Մոսկվայի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում։ 1976թ. արժանացել է ԽՍՀՄ նկարիչների միության և մշակույթի նախարարության 1-ին մրցանակին։
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի կայքից։