Ընտրակեղծարարության պատիժը խստացնողն օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը: Դրանք ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, կողմ քվեարկեց 82 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:
Նշենք, որ նախագծում վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները:
Նշենք նաև, որ կառավարությունը ի պատասխան պատգամավորների մտահոգությունների՝ որոշել էր նախագծում որոշ փոփոխություններ կատարել: Եվ մինչ քվեարկության անցնելը՝ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ խոստացված փոփոխությունները կատարվել են:
«Առաջին կարևոր փոփոխությունը «Քվեարկության արդյունք բացահայտող դրույթին» է վերաբերել, որտեղ բացի «շահադիտական դրդումներից» նախատեսված էր նաև «նախապես տրված խոստման հիման վրա քվեարկության արդյունքի բացահայտումը», և այստեղ տարընթերցման տեղիք էր առաջանում, թե նախապես տրված խոստում ասածն իրենից ինչ է ներկայացնում, ում է տրվում այդ խոստումը, երբ է տրվում այդ խոստումը: Եվ դա մենք ընդունելով՝ փոփոխություն կատարեցինք, նախ հանեցինք «նախապես տրված խոստման» բառերը, և թողեցինք, որ միայն անձը շահադիտական նպատակներով պետք է բացահայտի քվեարկության արդյունքը, և այն էլ փաստաթղթի, լուսանկարի և այլնի միջոցով:
Հաջորդ փոփոխությունը «կաշառք տալու առաջարկը ընդունելու» ձևակերպմանն է վերաբերում, որը կա առևտրային կաշառք հոդվածում: Բայց այստեղ կաշառք ստացողները հատուկ սուբյեկտներ են, ու ընտրողների մոտ կարող էր տարընթերցումներ առաջացնել, դրա համար այս փուլում ընդունեցինք, որ այս ձևակերպումը դուրս է գալիս, ու մնում է միայն այն, ինչը կար 2015 թ-ի ժամանակ, այսինքն՝ «կաշառք ստանալն ու կաշառք վերցնելը»,- ներկայացրեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- Պետք է հրահանգել, որ հրահանգ չի լինելու. Նաիրա Զոհրաբյան
- Որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում ենք դարձնել քրեորեն պատժելի. փոխնախարար
- Իմ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին