«Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգա 2 մասնակից
Հայաստանում կայանալիք «Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծի առաջին եզրափակչին Արցախից կմասնակցեն Հարութ Հարությունյանը «Ամառ է» և Լևոն Գալստյանը (բեմական անունը L.E.V.O.N) «L.E.V.O.N- L.E.V.O.N» երգերով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը:
Նա նշել է, որ մրցույթին ներկայացված երգերի հեղինակն արցախցի Արտեմ Վալտերն է: «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի անդամներն ամեն օր աշխատանքներ են իրականացնում 2 մասնակիցների հետ. նրանք հուսով են, որ Հարութն ու Լևոնը կկարողանան լավ արդյունքներ գրանցել և «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք ստանալ»,-ասել է նա։
Մրցույթին մասնակից Հարութ Հարությունյանն ասել է, որ 4 տարեկանից ինքը հաճախել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: 2016 թվականի մայիսի 23-ին համերգային ծրագրով հանդես է եկել Հադրութի շրջանի զորամասերից մեկում և, որպես խրախուսանք, բանակի կողմից արժանացել«Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» մեդալների: 2017 թվականի նոյեմբերին ընդունվել է «Արցախի ձայներ» երաժշտական նախագիծ: Հ. Հարությունյանը տարբեր տեղեր մասնակցել է մի շարք համերգների: Մեծ հույսեր ունի, որ «Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծում հաղթող կճանաչվի: Հարութն ինքն իրեն բնութագրել է, որպես անկաշկանդ նպատակասլաց մարդ, ով երազում է դառնալ հայտնի երգիչ:
Լևոնն էլ ասել է, որ ինքը մասնակցել է «Голос дети», «Новая волна», «Мы вместе», Իգոր Բուտմանի անվան «Триумф джаза», «Музыкальная дорожка» մրցույթներին: Իսկ Լևոնն էլ երազում է դառնալ այնպիսի երգիչ, որի հայկական ազգանունը կհնչի «Grammy»-ի երաժշտական մրցանակաշխությունում:
Մրցույթի երկու կիսաեզրափակիչ համերգային ծրագրերը տեղի կունենան սեպտեմբերի 9-ին և 16-ին. այն կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքի ուղիղ եթերով: L.E.V.O.N-ը հանդես է գալու սեպտեմբերի 9-ին, իսկ Հարութ Հարությունյանը՝ սեպտեմբերի 16-ին:
«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին կմասնակցեն12 հոգի: «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային 16-րդ մրցույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան