Փաշինյան. Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն
Մոսկվա մեկնելու ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՀ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու ՀԱՊԿ գործունեությանը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունեն, և մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն կբարձրացվի։ Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,-ասել է Ն. Փաշինյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, վարչապետը նշել է, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում իր համար ակնհայտ է դարձել, որ նույն հարցը կա նաև նրանց մոտ։
«Առաջինը արձանագրել պրոբլեմի գոյությունը և համբերատար, դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջ, և ի˚նչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի և նրա անդամ երկրների առաջ»,-ասել է կառավարության ղեկավարը։
Նշենք, որ հարցազրույցից հայ-ռուսական հարաբերություններին ու ՀԱՊԿ-ին վերաբերող հատվածներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Վերջինը նշել է, որ հարցազրույցի ընթացքում Փաշինյանը նաև խոսել է ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածության, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմների և հնարավորությունների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ուշակով. Պուտին-Փաշինյան հանդիպմանը սպասում ենք անկեղծ ու լուրջ խոսակցություն
- Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը
- Լավրովը հայտարարել է, թե ինչ են ակնկալում լսել Փաշինյանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին