Միխայիլովյան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով
Սանկտ Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնը այսօր բացում է նոր՝ 186-րդ թատերաշրջանը՝ բեմ վերադարձնելով Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ բեմադրիչն է պետերբուրգչի խորեոգրաֆ Գեորգի Կովտունը։
««Սպարտակ» բալետով մեծացել է Միխայիլովյան թատրոնի հանդիսատեսի մի ամբողջ սերունդ և դադարից հետո բեմադրությունը վերադառնում է խաղացանկ։ Ես այս որոշումն ընդունել է, որպեսզի մեր թատրոնի հավատարիմ երկրպագուն կարողանա հիշել իր առաջին սերը, կրկին զգալ այս եզակի և շատ տպավորիչ բալետի հզոր էներգիան»,- իր նախաձեռնությունը մեկնաբանել է Միխայիլովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կեխմանը։
Առաջին պրեմիերայից տաս տարի անց խորեոգրաֆ Գեորգի Կովտունը գտել է նոր գույներ, արմատապես փոխել է որոշ տեսարաններ։ Սեպտեմբերին-դեկտեմբերին նախատեսված է տաս ցուցադրություն։ Սեպտեմբերյան առաջին երկու ներկայացման տոմսերը դեռ ամռանն ամբողջությամբ վաճառվել էին։
Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետն գրել է 1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի«Սպարտակ» վեպը։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։