
Քաղաքագետ. Մոսկվան լուրջ մտահոգվելու առիթ ունի
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը պատահական չի համարում, որ Թեհրանում այսօրվա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման նախօրեին, ինչպես նաև վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Նախիջևանում Թուրքական ռազմաբազա տեղակայելու մտադրության մասին լուրը։
Նրա խոսքով, եթե նման բան տեղի ունենա, դա կլինի հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ պետության առաջին ռազմաբազան։
«Մոսկվան լուրջ մտահոգվելու առիթ ունի»,-գրել է նաև ֆեյսբուքյան իր էջում։