Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են. ԱԺ փոխնախագահ
«Այսօր կողմ եմ քվեարկել, որովհետև թե՛ Գևորգ Կոստանյանի, թե՛ Արփինե Հովհաննիսյանի կողմից հավաստիացումներ են եղել, որ կառավարությունն ընդունել է ՀՀԿ խմբակցության առաջարկությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով այսօր արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին կողմ քվեարկելու փաստին։
Նրա խոսքով՝ Հանրապետականի կառավարման շրջանում Հայաստանը կազմակերպել է պառլամենտական լավագույն ընտրությունները. «Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլև միջազգային դիտորդների»:
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընտրություններն անթերի են անցնում, բայց որևէ մեկը չի կարող ստվեր գցել 2017 թվականի ընտրությունների վրա, որովհետև հենց ինքը՝ Փաշինյանն է ընդունել այդ ընտրությունների արդյունքները»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները Շարմազանովից հետաքրքրվեցին նաև կոռուպցիոն բացահայտումներից, նշելով, որ անգամ վարչապետն է ասում, թե «զարմանում եմ այս բացահայտումների վրա»։
«Ես զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է ԳՈՒՄ–ի շուկա լոլիկի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն «լայվ» է մտնում կամ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով։ Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են, հենց կբացահայտվի, դատական որոշում կլինի՝ կխոսենք»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Շենգավիթ համայնքի բանջարեղենի խանութներում է
- «Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք». Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան