Ալավերդիի օդում ծծմբի երկօքսիդը երկու անգամ գերազանցում է թույլատրելի նորման. Վիճակագրական կոմիտե
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Ալավերդիում փոշու և ծծմբի երկօքսիդը գերազանցում է թույլատրելի նորման:
Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, հուլիսին Վանաձորում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 2.5 անգամ, Ալավերդիում՝ 2.2 անգամ:
Նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդն էլ Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.6 անգամ, Ալավերդիում` 2.1 անգամ:
Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Նշենք նաև, որ ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, հուլիս ամսին հանրապետության բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում:
Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 285 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1 638 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի համապատասխանաբար 27 504 և 4 211 դիտարկում:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում և Ալավերդիում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
- Վանաձորում և Ալավերդիում ծծմբի երկօքսիդի և փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին