Ավրիլ Լավինը վերադառնում է բեմ
Կանադացի երգչուհի, երգահան Ավրիլ Լավինը պատմել է հինգ տարվա մեջ առաջին անգամ նոր ալբոմի թողարկման մասին։ «Head Above Water» -ը ներկայացվելու է սեպտեմբերի 19-ին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր էջում։
Լավինն երկրպագուներին ուղղված նամակում խոստովանում է, որ երկար ժամանակ զգում էր, որ գտնվում է կյանքի և մահվան եզրին Լայմա հիվանդության պատճառով։
«Ես վերջին տարիներն անցկացրել եմ տանը՝ պայքարելով Լայմա հիվանդության դեմ։ Դրանք իմ կյանքի վատագույն տարիներն էին։ Ես անկողնում և բազմոցին պառկած երգեր եմ գրել, հենց այդնտեղ էլ շատ հաճախ ձայնագրել դրանք։ Իմ երաժշտությունն օգնեց ինձ բուժվել և ապրել»,- գրել է Ա. Լավինը։
Երուգու հիվանդության մասին հայտնի էր դարձել 2015 թվականին։