Ծառուկյանը՝ «Նառա սուս»-ի մասին
«Ամենավստահելի, ամենապատասխանատու մարդն է, մենք միասին արդեն քսան տարի է աշխատում ենք։ Ցանկացած հարցում նա ջանք ու եռանդ չի խնայում, ուզում է լավ բան անի իր ժողովրդի համար»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու ներկայացված Նաիրա Զոհրաբյանի մասին։
«Մենք առաջադրել ենք 12 հոգու, հարցում ենք արել երևանցիների շրջանում, տեսնելու համար, թե ով է ավելի ընդունելի, մեծամասնությունը Նաիրա Զոհրաբյանին է ձայն տվել»,- ասաց Ծառուկանը։
Լրագրողների հարցին, թե հայտնի «Նառա, սուս, Նառա խոսի» վետոն հանվել է, նա պատասխանեց. «Կատակ եմ արել, որը դուք չեք ընկալել»։
Լրագրողի մեկ այլ հարցին, թե ինչու՞ են միանգամից առաջադրել երկու թեկնածուի՝ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին և «Երևանցիներ» դաշինքից՝ Արարատ Զուրաբյանին, այդ դեպքում ձայները չե՞ն կիսվի, պետք չէ՞ր մեկտեղել ուժերը ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Եղբայր ջան, գիտես ես քո չա՞փ եմ հասկանում: Հիմա ասեմ, եթե 60 տոկոսը Նաիրա Զոհրաբյանին է ուզում, 70 տոկոսը Արարատ Զուրաբյանին է ուզում։ Թույլ տվեք, խմբակցությունը, դաշինքը այդ հարցերը կկարգավորի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին