Քաղաքապետի թեկնածու. Այս ընտրությունները լինելու են աննախադեպ
Հայք (Հայկազունիներ) կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը և կուսակցության անդամ Հրաչյա Սարգսյանը կարծում են, որ Երևանի ավագանու այս ընտրությունները լինելու են աննախադեպ և արդար:
Քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց խոսքն ու ծրագիրը ուղղված են ոչ միայն երևանցուն, այլև ողջ հայությանը. «Մենք հասկացանք, որ կարող ենք մեր ձայնը հասցնել ժողովրդին և որոշեցինք մասնկացել: Մեր ցուցակում կան թե կուսակցության ներկայացուցիչներ, թե անկուսակցականներ ու ՀԿ-ների անդամներ»:
Նա նշեց, որ իրենց ծրագրում երիտասարդներին ուղղված հստակ ուղերձ կա. «Մենք մեր երիտասարդներին պետք է չկտրենք մեր պապերից եկած ավանդույթներից, որոնք մեզ հուշում են, որ հայ ժողովրդի իրականության մեջ տեղ չունեն ԼԳԲԴ հասկացություններն ու թմրանյութերը»,- ասաց թեկնածուն:
Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց. «Համայն հայության մայրաքաղաքի բնակչի ընտրությունն այսօր պիտի լինի այն կյանքը, ուր արմատախիլ կարվի ու կոչնչացվի մեզանում տեղ գտած բոլոր արատավոր գծերը: Քաղաքը կառավարող ամեն մի պաշտոնյա պետք է լինի ոչ միայն լավ մասնագետ, բարձրակարգ կառավարիչ, այլև առաջին հեթին լավ մարդ»:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ թեկնածուի օգտին հանդես գա, նա պատասխանեց. «Գնալ և որևէ մեկի օգտին հանդես գալ, նշանակում է, որ ժողովուրդը քաղաքապետ է ընտրելու այն անձին, որն ունի միանշանակ մեծ հասարակական ռեյտինգ»:
Հարցին, թե մասնակից ուժերից ում են մրցակից համարում, նրանք պատասխանեցին, որ ոչ ոքի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան