Փոլ ՄաքՔարթնին՝ Beatles -ի և Rolling Stones-ի թշնամության մասին
Beatles-ի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին կատակերգու Մարկ Մարոնին տված հարցազրույցում պատասխանել է իր խմբի և Rolling Stones միջև երկարամյա թշնամության մասին ասեկոսեներին։
«Այո, կային նման լեգենդներ, որ մենք մրցում ենք և նման բաներ։ Բայց իրականում հակառակն էր։ Եթե մեր ալբոմը թողարկվելու էր օգոստոսի 28-ին, մենք զանգահարում էինք նրանց և հարցում, թե իրենք ի՞նչ որ պլանավարում են։ Նրանք պատասխանում էին՝ այո-այո, ինչ-որ բան թողարկվելու է օգոստոսի 17-ին։ Այնպես որ, մենք մի քիչ հետաձգում էինք մեր հաղորդագրությունը։ Այնքան հուզիչ էր»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ խոստովանել է Փոլ ՄաքՔարթնին։
Հարցին, թե կցանկանար համերգներով հանդես գար Beatles-ի հետ՝ տեսնելով, որ թե ինչպես մինչ այժմ Rolling Stones-ը հաջողությունների է հասնում, նա դրական է արձագանել, ապա հավելել է. «Բայց, ցավոք, մեր խմբից երկուն արդեն չկան։ Կատակո՞ւմ ես։ Այո, հիանալի կլիներ, եթե Beatles-ը մինչև հիմա միասին լիներ»։