Մեր թիմը, կարծում եմ, ի զորու կլինի լուծել Երևանի առջև կանգնած խնդիրները. ՕԵԿ նախագահ
««Օրինաց երկիր» կուսակցությունը 20-ամյա քաղաքական կենսագրություն ունեցող առանցքային քաղաքական կազմակերպություններից մեկն է, որն անցել է երկարատև, դժվարին, բայց իմաստավորված ճանապարհ, որի արդյունքում մեր քաղաքական կազմակերպությունը թողել է հետք»,- Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսին ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Նա նշեց, որ իրենք Հայաստանում բազմաթիվ դրական, լուսավոր փոփոխությունների նախաձեռնողն ու իրականացնողն են եղել։
«Լինելով թե կոալիցայի մեջ, թե ընդդիմության՝ ՕԵԿ-ը մշտապես բարձրաձայնել է մեր ազգին հուզող հիմնախնդիրները»,- ընդգծեց Ա. Բաղդասարյանը։
Նրա խոսքով, ՕԵԿ-ի անցած քաղաքական ճանապարհը եղել է ձեռքբերումների, բաղթողումների. ինչպես յուրաքանչյուր մարդ ունի իր առավելությունները, թերությունները, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն։
«Ես բոլոր այն սուր քննադատներին, ովքեր հայացք են նետում այս կամ այն կուսակցություններին, հորդորում եմ՝ նայել իրենց ներաշխարհը, վերաիմաստավորել իրենց անցած ուղին, իրենց կյանքում տեսնել ու զգալ նաև իրենց իսկ կատարած և բարի գործերը, ինչու ոչ անդրադարաձ կատարեն իրենց սխալներին՝ դրանք հետագայում չկրկնելու համար»,- ասաց Ա. Բաղդասարյանը։
Կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք Երևանի ավագանու ընտրություններին ներկայանում են բավականին մրցունակ քաղաքական թիմով, որը գերազանցապես երիտասարդացված է։
«Ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը, ով փորձառու, մաքուր կենսագրությամբ, հրաշալի քաղաքական հմտություններով օժտված անհատականություն է, որն ունի կառավարման աշխատանքի մեծ փորձ։ Այն թիմը, որ մենք ներկայացնում ենք, կարծում եմ, որ ի զորու կլինի լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են Երևանի առջև»,- ասաց Ա. Բաղդասարյանը։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին