Շանթ Հարությունյան. Եթե Փաշինյանը չի միջամտել, էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ի գործը բացեցին
«Վարդաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանը տգետ ու սրիկա որակեց այն անձանց, ովքեր ակտիվորեն լուրեր են տարածում՝ իբր իրեն ազատ են արձակել, ինքն էլ դուրս չի գալիս։
«Չեմ ուզում վատ բաներ ասել, որովհետև ժողովուրդն իր հոգսերով է, չի հասկանում, բայց մյուս մասը՝ տգետ է կամ սրիկա, որովհետև եթե ինձ բանտից ազատեին, էս մարդիկ ինձ մի րոպե ավել չեն կարող պահել, որովհետև կարող է ես ինֆարկտ ստանամ մեռնեմ, ես մարդկանց բռնեն դատեն»,-ասաց Հարությունյանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։
Նա մանրամասնեց, երբ Փաշինյանն իրեն նման բան է առաջարկել, իրեն մնացել էր 1.5 տարվա ազատազրկում։
«Եթե ես մայիսի 18-ին դուրս գայի, ինձ 6 ամիս սոցիալական արձակուրդ տային, պետք է նոյեմբերին վերադառնայի, էլի մի քանի ամիս ապրեի բանտում, նորից արձակուրդ գնայի։ Մի բան էլ ասեմ, ես ռեժիմային մարդ չեմ եղել երբեք»,-մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա Հարությունյանը նկատեց, որ այդ դեպքում ոչ ընտրելու ոչ էլ ընտրվելու իրավունք կունենա՝ զրկվելով քաղաքական գործընթացներին մասնակցելուց։
«Ես ցավով նշում եմ, որ սա ռուսական КГБ-ի պատվերն է, այնպես չէ, որ ես նորություն եմ ասում։ Ես ազատ ռեժիմը չեմ ընտրի, որպեսզի КГБ-ին մանիպուլյացիա անելու հնարավորություն չեմ տա»,-ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե չի կարող միջամտել, նշեց. «Բոլորն էլ իրավունք, դաժե պարտավորություն ունեն միջամտելու։ Ուղղակի միջամտե՞լ ապօրինության համար, թե՞ արդարադատությունը պահանջելու համար։
Փաշինյանը երևի չի էլ հասկացել, որ քաղաքական իշխանությունը ոչ թե սխալ է անում, որ միջամտում է, այլ ապօրինի միջամտությունն է, որ պետք է արգելել։ Սա չի էլ կարելի արգելել, կամ էլ միտումնավոր հերթական մանիպուլյացիան է անում։ Հիմա եթե ինքը չի միջամտել,
էդ ո՞նց եղավ որ Քոչարյանով «Մարտի 1-ի» գործը բացեցին։ Էդ Քոչարյանի նշանակած դատավորները մի օր արդարադատ դառան, հելան ասին՝ պարոն Քոչարյան, ինչ լավ է՝ չես միջամտում, մենք միշտ Քոչարյանին ուզում էինք ձերբակալել, բայց Սերժ Սարգսյանը միջամտում էր։ Դե որ դու չես միջամտում, մենք կարող ենք միջամտե՞լ։
Չէ, Նիկոլ Փաշինյանն է ասել»։
«Նիկոլն էսօր պահանջել է վերանայում ու հետաքննություն»,-հայտարարեց Հարությունյանը։
Նրա խոսքով, եթե տասը տարվա վաղեմության դեպքը կարող են վերանայել, ապա կարող են նաև հինգ տարվա վաղեմության իր գործով էլ նոր քննություն իրականացնեն։
«Դե թող «Նոյեմբերի 5-ի» սարքոցի գործն էլ բացեն, թե՞ որը քաղաքական շահ-հետաքրքրություն ունի, ուզում է բացի, որը չկա, չի բացի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը և նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել, որը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին: «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեց 14 մարդ։ Մինչև այժմ անազատության մեջ է միայն Շանթ Հարությունյանը: Խուլիգանության հոդվածով նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, որից մոտ հինգ տարին Հարությունյանն արդեն անցկացրել է ճաղերի հետևում:
Հարակից հրապարակումներ`
- Շանթ Հարությունյան. Փաշինյանը նուրբ մանիպուլյացիայի է դիմում
- Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
- Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի քաղաքական հայտարարությամբ
- «Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին»
- Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին
- «Ժառանգությունը» պահանջում է ազատ արձակել Շանթ Հարությունյանին
- «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան