CBS-ի ղեկավարը փորձել է կործանել Ջանեթ Ջեքսոնի կարիերան
CBS գործադիր տնօրեն Լես Մունվեսը փորձել է կործանել երգչուհի Ջանեթ Ջեքսոնի կարիերան։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Huffington Post-ին։
Նշվում է, որ դա սկսվել է այն բանից հետո, երբ 2004 թվականին Սուպերբոոլում ելույթի ժամանակ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը պատահաբար պատռում է Ջեքսոնի կոստյումը` բացելով կուրծքը։ Դրանից հետո Մունվեսն արգելել է նրանց ելույթ ունենալ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, բայց հետո Ջասթին Թիմբերլեյքին թույլ է տվել, քանի որ նա հրապարակային ներողություն էր խնդրել միջադեպի համար։
Ջեքսոնը ներողություն չի խնդրել և դրանից հետո Մունվեսը փորձել է կործանել նրա կարիերան։ Մասնավորապես, նա գնել է Viacom ընկերությանը պատկանող ռադիոկայանների եթերային ժամերը, որպեսզի դրանցով չհնչի Ջանեթ Ջեքսոնի երգերը, ինչը ուժեղ ազդել է նրա ալբոմների վաճառքի վրա, որոնք թողարկվել են Սուպերբոուլից մեկ ամիս անց։