Փաշինյան. Որևէ մեկը չի կարող մեզ հետ հարկադրանքի լեզվով խոսել
«Գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունը և հատկությունը դժվարության, օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն է»,-նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, դա Հայաստանի ռազմաքաղաքական կարևոր ուղղություններից մեկն է, որն ավելացել է նախկինում ունեցած մեկ այլ առավելությանը՝ ուժեղ ու մարտունակ բանակ ունենալուն։
Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանն ու բանակցություններին, կառավարության ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ խնդրի լուծման վերաբերյալ իր պատկերացումը պատերազմն է։
«Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված։ Եվ որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքների, հարկադրանքի, ուժի լեզվով խոսել»,-ասել է վարչապետը։
Նա զինվորներին կոչ է արել՝ լինել դուխով. «Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»։
Հարցազրույցից մի հատված հրապարակվել է կառավարության ֆեյսբուքյան էջում։ Հարցազրույցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ու ՀԱՊԿ-ի վերաբերյալ հատվածը երեկ հրապարակել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն
- Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝ Փարիզ
- ՌԴ-ն եթե զենք մատակարարի Ադրբեջանին, ավելի ուժեղ զենք կմատակարարի հայկական կողմին. Բաբայան
- Պուտինի և Ալիևի բանակցությունների արդյունքում ստորագրվել է ավելի քան 10 փաստաթուղթ
- Պուտին. Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
- «Ալիևը ցանկանում է Պուտինի հետ քննարկել հայ-ադրբեջանական հակամարտությունը»
- Բալայան. Սլովակիայի կողմից Ադրբեջանին ապօրինի զենք փոխանցելու խնդիրը բարձրացվել է ԵԱՀԿ-ում
- Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները. դեսպանատուն
- Ալիևի նախիջևանյան գամբիտն ու թուրքական կործանիչները
- Կրեմլում մեկնաբանել են Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Պուտինը Փաշինյանին ծանոթացրել է Ալիևի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան