Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 18 մլն 791.4 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 7.2%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, 8.3%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 21 մլն 698.0 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ-ի յոթ ամիսներին՝ 20 մլն 035.5 հազար լիտր: