Դուբայի օպերայի դահլիճում առաջին անգամ ներկայացվել է «Կարմեն» օպերան
Սեպտեմբերի 6-15-ը Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20- ամյակի տոնակատարությունների շրջանակում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, հյուրախաղերով հանդես է գալիս Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների պրեմիերաները:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվութւան և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սեպտեմբերի 6-ին Դուբայի օպերայի դահլիճում առաջին անգամ ներկայացվել է Ջորջ Բիզեի «Կարմեն» օպերան, որին ներկա են եղել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, պետական այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ներկայացման ավարտին խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով համոզմունք է հայտնել, որ այն նոր ձեռքբերումների սկիզբ կհանդիսանա թատրոնի համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա. Ջասպեր Հոփե
- Օպերային թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Դուբայում և Քուվեյթում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան