Թուրքիան ռուսական «S-400»-ները կստանա 2019թ. կեսերին
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմատեխնիկական համագործակցության ծառայության պետ Դմիտրի Շուգայևը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիա կմտակարարվեն 2019թ. կեսերին։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Ռուսական «Известия» թերթի հետ զրույցում ռուս պաշտոնյան հայտնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կյանքի են կոչում «S-400»-ների վերաբերյալ ստորագրած պայմանագիրը և շարժվում ծրագրված ժամանակացույցով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի առքը սուր քննադատության է ենթարկվում ԱՄՆ-ի կողմից։ Ռուս-թուրքական նշյալ պայմանագրի, ինչպես նաև մի շարք այլ պատճառներով ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. «Ամենակարճ ժամանակում կստանանք «S-400» ՀՕՊ համակարգերը»
- ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ. «Դեմ ենք, որ մեր դաշնակիցները գնեն S-400-ներ»
- Թուրքիան ռուսական S-400 կգնի` չնայած ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին
- ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է ռուսական S-400-ը գնելու հնարավոր հետևանքների մասին
- Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան