Շանթ Հարությունյան. Փաշինյանը նուրբ մանիպուլյացիայի է դիմում
«Ճիշտ չէ վարչապետի կողմից համեմատություն անել, առավել ևս իմ ընկերների հետ հակադրել»,-«Վարդաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Նա ասաց, ես առաջարկն արել եմ, երկուսն ընդունել են, Շանթը չի ընդունել։ Մի հատ խոսք կա, կարծեմ աստվածաշնչյան, ասում է՝ մի արա ուրիշի նկատմամբ այն, ինչ չես ուզենա, որ քո նկատմամբ անեն։ Ցավում եմ, որ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ... վարակի պես բացասականը տարածվում է։ Ասեմ, ինչը նկատի ունեմ։ Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր հեղափոխական քայլը, իր երկու գործող ընկերները հայտարարեցին, որ չեն պաշտպանում, բայց ոգևորությամբ հետևում են։ Բայց Սերժը հղում չարեց Կոնգրեսին, ասաց, քո էն երկու ընկերները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չեն միացել քո հեղափոխությանը, դաժե խնդրում եմ, ձեր ընկերոջը ասեք, գա պառլամենտ նստի։ Բայց Նիկոլ Փաշինյանը, կարող է ցավ զգաց, բայց շարունակեց պայքարել։ Մարուքյանը նույնիսկ կոչ չարեց։ Ուղիղ նույն երևույթն է, ասում էին, ոչ թե մյուս ընդդիմադիրները չէին միացել, այլ ընկերներին էին ասել»,-ասաց Շանթ Հարությունյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Փաշինյանը դրանից ցավ է ապրել, որպես հիմնավորում նշեց այն, որ հեղափոխության հաղթական ավարտին նա արգելեց այդ ընկերներին բարձրախոսին մոտենալ։
«Հիմա երբ ինքը նման ցավ ապրել է, ո՞նց է իրեն թույլ տալիս մեկ ուրիշին, բանտում գտնվող, երկու ընկերներին հղում անելով անուղղակիորեն։ Դա նուրբ մանիպուլյացիա է, որն ի վերջո վատ բաների տանող երևույթ է դառնալու երկրի համար, միանգամից չի, որ սրիկայանում են, չի կարելի, սա էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որովհետև դա ոչ սազական է ընդհանրապես մարդուն»,-ասաց ՔԿՀ-ում պահվող Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս փուլումը մեկը մյուսի սխալի մասին պետք է արտահայտվի։
Հարակից հրապարակումներ`
- Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
- Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի քաղաքական հայտարարությամբ
- «Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին»
- Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին
- ՔԿՀ-ում տեղի է ունեցել առանձնազրույց Շանթ Հարությունյանի հետ. ՄԻՊ
- «Ժառանգությունը» պահանջում է ազատ արձակել Շանթ Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան