Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
«Շնորհակալ եմ վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար, սա ևս մի քայլ է, որnվ ապացուցում է՝ ինքը նախորդներից տարբերվում է»,-«Վարդաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ քիչ առաջ մեկնարկած հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանը։
Նա ասաց՝ մի քիչ լարված է, նշեց, որ ՔԿՀ-ում իր կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումը ցույց է տալիս հենց այն, ինչի համար ոչ միայն Փաշինյանը, այլև բոլորն են պայքարել։
Նշենք, որ panorama.am-ը 03.09.2018թ.-ին դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին.
«Պարոն նախարար, խնդրում ենք հնարավորություն տալ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Շանթ Հարությունյանի հետ հարցազրույց անցկացնել, նաև լուսանկարել։
Խնդրանքը թելադրված է երեկվա հայտարարությունից, որով Շանթ Հարությունյանը ասում է, որ չի կարող նույն կերպ պատասխանել իրեն հրապարակավ դիմած վարչապետին, քանի որ չունի լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն»:
«Ես Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ համաներում անել բոլոր կալանավորների համար։ Հայաստանի բանտերում հինգ հազար կալանավոր կա։ Եթե հեղափոխությունները, եթե դրանք իսկապես հեղափոխություններ են, առավել ևս երբ անունը դնում են սիրո և համերաշխության, թեկուզ անունը դնեին ատելության, էական չէ, եթե արմատական փոփոխություն է, անմիջապես տվյալ երկրում պետք է լինի ամնիստիա»,-ասաց Շանթ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի քաղաքական հայտարարությամբ
- «Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին»
- Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերի
- Իրավապաշտպանները Փաշինյանին առաջարկում են հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի արդարացման գործը
- Դիլիջանում որպես բողոքի նշան հրդեհել են պահնորդների տնակը
- Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան