ՕԵԿ-ը նախընտրական ծրագիրը մշակել է ՀԿ-ների, անկախ փորձագետների հետ համագործակցությամբ
«Մեզ համար Երևանը սոսկ քաղաք և բնակավայր չէ, մեզ համար Երևանն արժեք է, մեր ապագան է, մեր երեխաների ապագան է»,- Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսին ասաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։
Խոսելով իրենց ծրագրի մասին, նա նշեց, որ այն մշակվել է ՀԿ-ների, անկախ փորձագետների հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով բոլոր տեսակետները և մոտեցումները։
«Մեր ռազմավարությունը հենված է երկու մտեցումների վրա՝ ռազմավարական ծրագրերի մշակում և իրականացում, օպերատիվ արձագանքումներ բազմաթիվ հարցերին»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Նրա խոսքով, իրենց ծրագիրը քառակողմ է, չորս հիմնական ուղղություններ, որոնց մեջ ներգրավում են բազմաթիվ մոտեցումներ։ Մ. Շահգելդյանն ասաց, որ հենքային է լինելու սոցիալական բնակարանաշինությունը, Երևանի կառուցապատումը պետք է լինի ժողովրդական մոտեցումներով։
«Լրջագույն պրոբլեմ է աղբավայրերը։ Ասում են՝ ինչպե՞ս եք լուծելու։ Համակարգված։ Առաջինը գործարանի կառուցումն է։ Դա հնարավոր է անել, այսօր կան առաջարկություններ»,- նշեց Մ.Շահգելդյանը՝ հավելելով, որ պետք է ձևավորվի աղբահանության մրցակցային նորմալ համակարգ։
Նա Երևանի կարևորագույն խնդիր է համարում նաև անվտանգությունը՝ սկսած ճանապարհատրանսպորտային պատահարներից, վերջացրած վերելակներից։
«Մենք կարող ենք Երևանը բարձրացնել, այդ հնարավորությունը կա։ Պարոն Արթուր Բաղդասարյանի միջազգային կապերը, հետևողական աշխատանքը, գրագետ հարաբերությունները գործընկերների հետ թույլ կտան մեր մայրաքաղաքը դարձնել միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող, մոդել այլ երկրների համար։
Մենք կարող ենք հաղթել, կարող ենք շենացնել մեր քաղաքը։ Մեզ անհրաժեշտ է կամք, ակտիվ քարոզարշավ, մարդկանց հետ անընդհատ աշխատանք։ Մենք պարզ մարդիկ ենք, ինչպես միջին երևանցին, միջին քաղաքացին։ Մենք ենք և մեր Երևանը»,- ասաց Մհեր Շահգելդյանը։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին։
Հարակից հրապարակումներ`
- Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
- Մեր թիմը, կարծում եմ, ի զորու կլինի լուծել Երևանի առջև կանգնած խնդիրները. ՕԵԿ նախագահ
- Քաղաքապետի թեկնածու. Այս ընտրությունները լինելու են աննախադեպ
- Արտակ Զեյնալյան. Գրպանահատությունը կքրեականացվի
- Միլիոններ՝ քաղաքապետի համար
- ՀԺԱՄ-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ԿԸՀ-ում խորհրդակցություն է անցկացվել՝ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված ների հետ
- Ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերի ցուցակներն ու առաջին համարները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան