ՌԴ-ն կսահմանափակի ներգաղթյալների թիվը շինարարության մեջ
Ներգաղթյալ վարորդների և շինարարների թիվը ՌԴ-ում կպակասի: rg.ru-ի հաղորդմամբ, համապատասխան հանձնաժողովը քննարկել է կառավարության որոշման նախագիծը, որը վերաբերում է տնտեսության տարբեր ճյուղերում արտասահմանցի աշխատողների թվի կրճատմանը:
Փաստաթղթի համաձայն տրանսպորտի ոլորտում ներգաղթյալների մասնաբաժինը պետք է 28 տոկոսից իջեցվի 26-ի, իսկ շինարարության մեջ՝ մինչև 80 տոկոսի, թեև մինչև այժմ նման մասնաբաժին երբեք չի սահմանվել:
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով, շինարարության մեջ ընդհանուր առմամբ ավելի քան 6 միլիոն մարդ է աշխատում և արտասահմանցիների թիվն աճում է: Ենթադրվում է, որ ազատված տեղերը կզբաղեցնեն ռուսաստանցիները: