Փաշինյան-Պուտին. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չլուծվող հարցեր չկան
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դարեր շարունակ յուրահատուկ են եղել։
«Այսօր Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում բոլոր ուղղություններով, դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտին, անվտանգության, տնտեսական համագործակցության հարցերին»,-ասել է Պուտինը։
Փաշինյանը ևս ընդգծել է Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունների հատուկ բնույթը։
«Հակառակ այն վատատեսության, որն առկա է և հայկական, և ռուսական մամուլում ու սոցցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ ու բնական»,-ասել է ՀՀ վարչապետը։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում չլուծվող հարցեր չկան։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ժամանել է Մոսկվա
- Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝ Փարիզ
- Ուշակով. Պուտին-Փաշինյան հանդիպմանը սպասում ենք անկեղծ ու լուրջ խոսակցություն
- Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը
- Լավրով. Մեզ մտահոգում է, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ
- Լավրովը հայտարարել է, թե ինչ են ակնկալում լսել Փաշինյանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան