Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ նա կոչ էր արել՝ բոլոր նրանք, ովքեր ընտրական բնույթի հանցագործության մասին կոնկրետ տվյալների են տիրապետում, անհապաղ տրամադրեն ՀՀ գլխավոր դատախազությանը։
Հարակից հրապարակումներ`
- Րաֆֆի Հովհաննիսյան. Չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի կամ գունավորված է
- Ընտրական բնույթի հանցագործության մասին տվյալներ տիրապետելու դեպքում անհապաղ դիմել դատախազությանը. Գոռ Աբրահամյան