Քաղաքական 12:04 09/09/2018 Տարածաշրջան

«Հայաստանում ներդրողների ու դոնորների հանդեպ անարգանքը ֆանտաստիկ չափերի է հասնում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հորդորել է խոսել թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով:

Նյութը՝ aysor.am-ից:

«Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, եթե կարելի է, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել:  Ես երեք հարց ունեմ՝ առաջին. Մենք կարող ենք շատ խոսել ներդրումների անհրաժեշտության մասին, բայց բիզնեսը սիրում է ստաբիլություն և կանխատեսելիություն:

Որպես ՀՀ վարչապետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կանխատեսելի միջավայր ստեղծելու և տարբեր շրջանակների միջև փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ: Դուք հիմա գտնվում եք մի երկրում, որտեղ 100 տարի առաջ քաղաքացիական պատերազմ է սկսվել, որի արդյունքում շատ մարդ է զոհվել, երկրի տնտեսությունը քայքայվել է: Աստված մի արասցե՝ ՀՀ-ում անկայանության շրջան սկսվի: Երկրում առկա քաղաքական ռիսկերը առաջնային են բիզնեսի տեսանկյունից:

Երկրորդ. Հարկերի առումով մենք անմրցունակ ենք, եթե նույնիսկ համեմատենք Վրաստանի ու Բելառուսի հետ: Դուք կարող եք ասել ներդրումներ արեք, չկա կոռուպցիա, բայց կոռուպցիայից բացի կա մեկ այլ կարևոր հարց, որը ես ուղղել եմ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, հիմա ուզում եմ հարց ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ Դուք տնտեսագետ չեք: Հայաստանում ամենաեկամտաբեր ընկերությունը ո՞րն է, ամենաեկամտաբեր ոլորտը ո՞րն է, ո՞րքան եկամտուտ է ստանում:

Ձեր թիմին հորդորում եմ բիզնեսմենների հետ հաղորդակցվելիս խոսեք թվերի լեզվով, քանի որ դա ավելի հեշտ ու հասկանալի է: Պետք է բացատրել՝ որքան ներդրում է պետք անել, որքան կկազմեն հարկերն ու եկամուտները: Հայաստանում 18 հարկատեսակ կա, Վրաստանում՝ 6: Ի՞նչ եք պլանավորում անել, որպեսզի ՀՀ-ում էլ 6 հարկատեսակ լինի, թե՞ չեք պլանավորում:

Դուք ՀՀ վարչապետն եք, մենք պատրաստ ենք աջակցել մեր երկրին, բայց լավ կլիներ որ դիալոգը լիներ հենց այս ֆորմատում, այլ ոչ թե՝ «եկեք ամեն ինչ լավ կլինի» ձևաչափում:

Հավատացեք, Կարեն Կարապետյանն էլ էր ասում՝ տղերք, եկեք, ամեն ինչ լավ կլինի, պրոբլեմ չի լինի: Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանն էլ էին նույնն ասում՝ ամեն մեկն իր ոճով:

Բայց կարևոր է, որ այս խոսքերը գործ դառնան: Հայաստանում ներդրողների ու դոնորների հանդեպ անարգանքը ֆանտաստիկ չափերի է հասնում: Խնդիրն այն է, որ ես չպետք է գամ ասեմ՝ խնդիրներ ունեմ, ես երբ գումար եմ ներդնում այլ երկրում, գալիս ինձ ասում են՝ ինչ կարող ենք անել, որպեսզի դուք ավելի շատ ներդրումներ անեք: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է առաջանան: Հավատացեք, պետք չէ ճոխ սեղաններ բացել,  պետք է երկխոսության ձևաչափ մշակել պետության ու բիզնեսի միջև՝ ոչ թե՝ ինչ է ձեզ պետք, այլ ինչով կարող ենք ձեզ օգնել ֆորմատում:

Երրորդ. Դուք այժմ ՌԴ-ում եք, այսեղ 2 մլն հայ է ապրում: Ես ՀՀ անձնագիր չունեմ, ապրում եմ իմ կյանքով՝ իհարկե մտահոգվելով հայրենիքի համար: Ի՞նչ կարող է տալ ՀՀ-ն ՌԴ-ի հայ համայնքին:

Մենք սովոր ենք լսել, որ բոլորը «պետք է տան» ՀՀ-ին, իսկ ինչ է տալու ՀՀ-ն սփյուռքին: Այստեղ ևս անարգալից հարաբերություններ են։ «Մեզ տվեք գումար, մենք ձեզ լավ կդիամվորենք, հյուրընակելենք ձևաչափն» անկենսունակ է: Ի՞նչ եք անելու, որպեսզի սփյուռքի հետ հարաբերությունների բարելավում լինի»:


Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց հարկային օրենսգրքի փոփոխության մասին: Նա ներկայացրեց եկամտահարկի նվազեցման նախագիծը, ասաց, որ քննարկում են փոքր բիզնեսը որոշակի հարկերից ազատելու տարբերակը, և որ նպատակը հարկային օրենսգիրքը պարզեցնելն է:

«ՀՀ-ում տնտեսության ամենամեծ ճյուղը գյուղատնտեսությունն է, բայց ոչ կառավարությունը, ոչ էլ գյուղացին չգիտի՝ ինչ ինքնարժեք ունի կարտոֆիլը: ...Մենք 25 տարվա մեջ նման բանաձև չունենք: ...Կարող էին ասել՝ ով որտեղ որքան փայ պիտի մտնի, բայց ինքնարժեքի հաշվարկ չէր արվել: ...ՀՀ-ում սկսել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոտեքային վարկ ենք տրամադրելու։ Ես չեմ հասկանում՝ ինչու՞ է ժամանակ առ  ժամանակ առաջ գալիս կայունության թեմա: ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, որի ընթացքում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ՝ լրագրողներ, մամուլ  գրում են անկայունության մասին, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին:

Էդ ինչի՞ մասին է խոսքը, մեկը կարա՞ ինձ բացատրի: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միշտ պատկանելու է ժողովորդին:

Այդ ինչ՞ անկայունություն եք կանխատեսել: Ուզու՞մ եք ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունություն: Հայաստանում լինելու են ազատ, արդար ընտրություններ և ժողովրդն ում որոշի, որ նա լինի իշխանություն, լինելու է  իշխանություն: Եթե ՀՀ-ում լինեն ուժեր, որոնք ուզենան անկայնություն մտցնեն իրենց պատասխանը կստատանա՝ միարժեք ու աներկբա: Հետո, իհարկե, լաց կլինեն՝ կասեն մենք քաղբանտարկյալ ենք, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում, որևէ մեկը չի կարող ՀՀ-ում անկայունություն մտցնել, ես ձեզ երաշխավորում եմ:

Անկայունություն ասելով ես նկատի ունեմ ապօրինություն։ Բոլորն ազատ են օրենքով նախատեսված կարգով քաղաքական գործունեություն իրականացնել...», - ասաց Ն.Փաշինյանը։

«Կոռուպցիային թույլ չենք տալու կոկորդիլոսի արցունքներ թափել, կամ ասել՝ մենք ՌԴ բարեկամն ենք, մեզ բան մի ասեք, եթե մեզ բան եք ասում, ուրմեն ՌԴ-ին եք բան ասում: Ռուսաստանի բարեկամը ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է, թող որևէ մեկը իրեն ու իր կլանին չհամարի ՌԴ էքսկլյուզիվ բարեկամը ՀՀ-ում», - նշեց նա։

Ն.Փաշինյանը նշեց, որ հայ համայնքին չեն բաժանում յուրայինների և օտարների: Բոլորը իրենց բարեկամներն են և սա, ըստ Փաշինյանի, ամենամեծ աջակցություն է:

«Եթե ՀՀ կառավարութունը չի ասում՝ որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ դուք օգնեք, դուք ասեք, ո՞րն է ՀՀ-ում այդ շահավետ բիզնեսը: Ի վերջո, այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: Ես զարմանում եմ, որ դուք էդքան ներվ եք ունեցել 5-6 վարչապետի նույն հարցը անընդհատ տվել եք՝ արձանագրելով, որ նրանք պատասխան չունեն:

Դուք շատ լավ թիմ ունեք, և  Ձեր թիմին ասեք թող հաշվեն տան կառավարությանը և անձամբ ինձ: Ես այդ թուղթը ջեբս կպահեմ, հաջորդ անգամ, որ հարցնեն հպարտությամբ կասեմ՝ «доходность»-ը էսքան է, շնորհակալություն պարոն Վարդանյանին, որ ինձ աջակցեց գտնել այդ  հարցի պատասխանը», - ասաց Ն.Փաշինյանը։

Ի պատասխան Ռուբեն Վարդանյանը նշեց. «Մենք սիրով դա կանեինք, բայց քանի որ Դուք որոշել եք դադարեցնել նման մի կառուցի գործունեությունը... մենք նախորդ շաբաթ գրություն ստացանք, և ենթադրեցինք, որ Դուք ինքներդ եք որոշել դա անել»:

«Խոսքը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասի՞ն է: Այդ կենտրոնը երկու տարի է գործում է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի ստացվել, եթե դա ամենակարևոր հարցերից էր, բա այդ կենտրոնը ինչո՞վ է զբաղվել», - արձագանքեց ՀՀ վարչապետը։

«Այդ հարցն ուղղեք նախկին վարչապետին», - ասաց Ռուբեն Վարդանյանը:

«Ես վարչապետ եմ դարձել ու տեսել, որ ՀՀ-ում նախարարություններին զուգահեռ կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ և իրականացնում են այն գործառույթները, որոնք պետք է իրակացնեն նախարարությունները: Եվ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում, հարցնում ենք՝ ի՞նչ եք արել, պարզվում է՝ ոչինչ: Մեր պետական համակարգն ունի էլիտար և ոչ էլիտար մաս, և այդ երկուսին միավորում է մեկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում:

Պարզապես մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա», - ասաց Ն.Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}