Վստահ եմ` վարչապետը ցորենի ներմուծման հարցը կներկայացնի Վրաստանի վարչապետին. գյուղնախարար
ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիմնական զեկուցող ՀՀ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, թե՞ Վրաստանը վավերացրել է այս համաձայնագիրը:
Շարմազանովը հիշեցրեց, որ Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան: «Պարզապես կհորդորեի տեղեկություն տալ՝ վավերացվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կազմակերպությունը ինչ անելիք ունի այստեղ, որպեսզի Վրաստանի տարածքով ցամաքային տրանսպորտի միջոցով ցորենի ներմուծումը Հայաստան չսահմանափակի»,- հարցրեց նա:
Գյուղնախարարն ասաց, որ այս համաձայնագիրը լոգիստիկ խնդիր է լուծում: «Տրամադրում ենք տարածք, աջակցում ենք, որ կազմակերպության մասնակիցները ավելի հեշտ մուտք գործեն Հայաստան, ապրանքները անխափան տեղափոխեն, օգնում ենք տեղական փորձագետներ ընտրելու և իրենց հարկային պարտավորությունը կատարելու հարցում: Սա զուտ լոգիստիկ խնդիր է, ոչ թե համաձայնագիր է, որի հիման վրա ՄԱԿ-ի ՊԳԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում: Շատ կզարմանամ, եթե պարզվի, որ Վրաստանը ՊԳԿ-ի անդամ չէ»,- ասաց նա:
Լարսի անցակետով ցորենի ներմուծման հետ կապված խնդրին անդրադառնալով, Խաչատրյանը նշեց, որ այն ՄԱԿ-ի ՊԳԿ-ի քննարկման խնդիրը չէ. «Վստահ եմ, որ քննարկումների ժամանակ վարչապետը խնդիրը կներկայացնի։ Ես էլ երեկոյան հանդիպում ունեմ Վրաստանի իմ գործընկերոջ հետ և նույնպես կներկայացնեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում նվազում են 52 %-ով
- Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ
- Ամեն ինչ արվում է, որ ցորենի ներկրման ժամանակ գնային փոփոխություններ չլինեն. Արմեն Փամբուխչյան
- Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը՝ Վոլսկուն
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում