«Նոր ալիք-2018»-ում Գևորգ Հարությունյանը երկրորդն է
«Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Անտոնյուկը (297-ական միավոր) կիսել են երկրորդ հորիզոնականը։ Մրցույթում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը՝ 298 միավորով։ Երրորդ տեղում է հույն երգիչ Demy –ը (295 միավոր)։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ մրցույթից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը։
Նշենք, որ Գ. Հարությունյանը մրցութային առաջին և երկրորդ օրերին վաստակել էր առավելագույն 100 միավոր, մրցութային երրորդ օրը՝ 97։ Մասնակիցները գնահատվել են ժյուրիի 10 անդամի կողմից, ովքեր մասնակիցներին գնահատել են 10-միավորային սանդղակով։
Մրցույթին մասնակցել է 15 կատարող 10 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Հունաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից։
«Նոր ալիք-2018»-ը կայացել է սեպտեմբերի 4-9-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Նոր ալիք». Գևորգ Հարությունյանը «Կյանք ու կռիվ» երգով կրկին արժանացել է առավելագույն միավորի
- «Նոր ալիք-2018»- ում Գևորգ Հարությունյանն արժանացել է առավելագույն միավորի