Կադրեր ընտելիս բացառապես առաջնորդվում եմ անձի պրոֆեսիոնալիզմով. Դավիթ Անանյան
«Կադրեր ընտելիս բացառապես առաջնորդվում եմ անձի պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաև տվյալ անձի՝ խնդիրները կարգավորելու հստակ մտադրությունների և ունակությունների առկայությամբ», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում կադրեր ընտրելիս։
Նշենք, որ Դավիթ Անանյանի կադրային քաղաքականությունը բազմիցս քննադատվել է։
Ըստ ՊԵԿ ղեկավարի՝ կադրային քաղաքականության հետ կապված քննադատությունները դեռ չեն մեղվել, բայց այդպիսի միտում կա։
«Ընդհանրապես, եթե պետական մարմինների նկատմամբ հանրության մոտ բողոք չկա, դա նշանակում է, որ չկա շարժիչ ուժ։ Հետևաբար, մենք պատրաստ ենք բոլոր բողոքները լսել և դրանց վերաբերյալ մեր տեսակետները հայտնել»,- նշեց Դավիթ Անանյանը։