Դավիթ Անանյանը հերքում է, որ ՊԵԿ աշխատակիցները դիմակավորված ներխուժել են Ծառուկյանին պատկանող օբյեկտներ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց մամուլում հրապարակված այն լուրերը, թե ՊԵԿ աշխատակիցները դիմակավորված ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր:
«ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ, ՊԵԿ-ն ունի հատուկ բաժին, որոնց աշխատակիցները դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ: Այդ անձինք, երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գրեթե գնում են առանց զենքի»,- ասաց Դավիթ Անանյանը:
Ինչ վերաբերում է ստուգումներին՝ ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի որևէ օբյեկտում շաբաթ օրը գործողություն չի իրականացվել:
Դիտարկմանը՝ այլ օրերին իրականացվե՞լ է կամ իրականացվելո՞ւ է, Դավիթ Անանյանն ասաց, որ նախկինում եղել են ստուգումներ: «190 գազալցակայաններում վերջին չորս ամիսներին ստուգումներ ենք իրականացրել, որից 110-ում խախտումներ ենք արձանագրել: Սակայն այդ 110-ի մեջ Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները չկան»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակ» թերթի, օրերս ՊԵԿ աշխատակիցները սև դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան