Երևանը միայն սպառողների քաղաք չի լինելու. Զեյնալյան
«Շատ-շատ եմ ուզում, որ դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն իր անցած ճանապարհով ըստ արժանվույն գնահատվի այս ընտրություններում»,- այսօր քարոզարշավի մեկնարկին ասաց «Լույս» դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Արտակն ինձ համար հերոսի կերպար է, իրական հերոսի, ողջ հերոսի, որը ուսանող լինելով, ծնողներից թաքուն, փախավ ռազմաճակատ ու ռազմաճակատում վիրավորվելուց հետո ծնողներն իմացան։ Արտակ Զեյնալյանը, բացի ոտքի վիրավորումը, այլ վնասվածքներ էլ ունի, որի մասին ինքը չի խոսում, ես մի շաբաթ առաջ եմ իմացել ու չեմ խոսի, Արտակը երբեք չի շահարկել դա, որովհետև ինքը հայրենասեր մարդ է և հայրենասիրությունը ապացուցել է պատերազմի տարիներին»,- դաշինքի քաղաքապետի թեկնածուին ներկայացրեց Արամ Սարգսյանը։
Նա շեշտեց, որ Զեյնալյանը Հայաստանում հումանիզմի ու մարդասիրության լավագույն օրինակներից է. «Արտակն արդարության մարդ է, եսասիրություն, շահամոլություն, այս բաները Արտակից շատ-շատ հեռու են։ Կոչ եմ անում ձայն տալ Արտակ Զեյնալյանին, որի համար հետագայում հպարտանալու եք»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բոլորին խնդրեց շատ լուրջ վերաբերել այս ընտրություններին և անպայման գնալ ընտրության։
«Մենք գալու ենք ոչ միայն աշխատելու, այլև՝ աշխատեցնելու։ Մենք գալու ենք, որ մեր տան սահմանները ընդարձակենք ու ներառենք Երևանը»,- իր ելույթում նշեց Արտակ Զեյնալյանը։
«Լույս»-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ Երևանը կառավարելու են արդար ձևով. «Երևանը միայն սպառողների քաղաք չի լինելու, Երևանը լինելու է տիրոջ քաղաք»։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ համար տրանսպորտն այսօր պատվի հարց է. Մարության
- Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանություններին. Փաշինյան
- Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան
- Բոլորը հարգելի մրցակիցներ են. Րաֆֆի Հովհաննիսյան
- Թիմի ղեկավարը պետք է շատ պատրաստված լինի. Անահիտ Թարխանյան
- Փոստանջյանն ընտրություններին մասնակցում է «Արդարություն և օրենք» կարգախոսով
- Անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է. Արամ Սարգսյան
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը