Գյուղնախարարը վրացի գործընկերոջ հետ ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին։
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երկու երկրների նախարարները տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև գյուղոլորտում համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների և հեռանկարների շուրջ։
Զրուցակիները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև ձևավորված գործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այն խարսխված է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք աշխատանքային այցի օրակարգին։
Հարակից հրապարակումներ`
- «Ամբիցիոզ» ծրագիր՝ 1 մլրդ դոլարի մակարդակի. Վրաստանի վարչապետի առաջարկը
- Վստահ եմ` վարչապետը ցորենի ներմուծման հարցը կներկայացնի Վրաստանի վարչապետին. գյուղնախարար
- Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Երևան