ԿԸՀ-ում հավատարմագրվել է տեղական ՀԿ-ների 662 դիտորդ
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպության թվով 662 դիտորդ:
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից և հիշեցնում, որ հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 8-ը:
Սեպտեմբերի 8-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 44 տեղական զանգվածային լրատվության միջոցի 620 ներկայացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- Դիտորդներ հավատարմագրելու դիմումները ԿՀԸ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է
- Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր կուղարկվի
- Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն