Ինձ համար տրանսպորտն այսօր պատվի հարց է. Մարության
««Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 կետից»,- Էրեբունիում հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը։
Առանցքային կետերից Մարությանը նշեց հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրը. «Ինձ համար տրանսպորտն այսօր պատվի հարց է։ Ինձ համար ամոթ է, երբ մեր բնակիչները կռացած են գնում գործի, կռացած են գալիս գործից տուն, ամոթ է, որ տարիքով մարդիկ ամռանը տեղափոխվում են շոգելով, իսկ ձմռանը՝ մրսելով։ Նախ և առաջ, մեր կարևոր խնդիրն է հենց սկզբից ձերբազատվել «մարշրուտկա» կոչվածներից։ Գծերն ու գծատերերն իսպառ վերանալու են։ Լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ, ներմուծելու ենք ավտոբուսներ՝ մեծ, միջին ու փոքր»,-ասաց նա։
Նա նշեց, որ այս խնդիրները լուծելու են ներդրումների միջոցով. «Ներմուծելու ենք միասնական տոմս, լինելու է նաև զեղջային համակարգ՝ բնակչության հատուկ խմբերի համար»։
Աղբահանության խնդրին անդադառնալով՝ ասաց. «Այսօր դաշտում կա ընդամենը մեկ օպերատոր, որի անունը դուք գիտեք, այս օպերատորը փաստացի չի կարողանում կատարել իր աշխատանքը, դրա պատճառը մենաշնորհն է։ Լուծումը տրվում է երկրորդ և երրորդ օպերատորի հայտնվելու դպեքում։ Մենք դիտարկելու ենք երկրորդ օպերատորի ներմուծումը շուկա»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանություններին. Փաշինյան
- Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան
- ՕԵԿ-ը ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
- Բոլորը հարգելի մրցակիցներ են. Րաֆֆի Հովհաննիսյան
- Թիմի ղեկավարը պետք է շատ պատրաստված լինի. Անահիտ Թարխանյան
- Փոստանջյանն ընտրություններին մասնակցում է «Արդարություն և օրենք» կարգախոսով
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր. Հայկ Մարության
- Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան