Հայկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի՝ սահմանված 50 մլն դրամը մուծելուց հետո
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փոխել Հայկ Սարգսյանի՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու, խափանման միջոց կալանքը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց, որ նրա նկատմամբ կիրառվում է գրավ՝ 50 միլիոն դրամի չափով։
Նիստից հետո Հ. Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց. «Կալանքը պետք է ընդհանրապես վերացվեր, բայց, հաշի առնելով առկա գործը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունը, որոշակի այլ պրոցներ, գտնում եմ, որ գոնե այստեղ դատարանը որոշակիորեն վերականգնեց արդարությունը։ Չպետք է ընդհանրապես խափանման միջոց լինի։ Կալանավորման բացարձակապես որևէ հիմք գոյություն չունի»։
Ինչ վերաբերում է գրավի չափին, նա նշեց, որ բավականին բարձր շեմ է, նմանատիպ գործերով մինչև հիմա, եթե հաշվի չառնեն բացառիկ 1-2 գործ, 3 միլիոն դրամ, առավելագույն 5 միլիոն դրամ էր սահմանվում։ Փաստաբանն ասաց, որ Հայկ Սարգսյանի ընկերները դատական նիստից առաջ հայտնել էին իրեն, որ պատրաստ են դատարանի կողմից սահմանվող գրավի չափը վճարել։
Ե. Սարգսյանը հավելեց, որ երբ վճարումը կատարվի, անդորրագիրը ներկայացվի քրեակատարողական վարչություն, անմիջապես ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա