Թագուհին իր զարդերից է տվել Մեգան Մարքլին
Ծանր հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին տրվող WellChild Awards մրցանակաբաշխության ժամանակ արքայական ընտանիքի երկրպագուները Մեգան Մարքլի ականջներին նկատել են մարգարտով ու ադամանդներով ականջօղեր:
Լենտա.ռու-ն, հղում անելով The Sun-ին, գրում է, որ պարզվել է, որ այդ զարդը Եղիսաբեթ երկրորդն իր անձնական հավաքածուից նվիրել է Սասեքսի դքսուհուն: Փորձագետների խոսքով, ադամանդների և մարգարտի համադրումը խորհրդանշում է հաջողություն և հովանավորություն, իսկ մարգարիտը՝ մաքրություն, մեծահոգություն և իմաստություն, նաև բարեկեցություն է բերում: Այդ երեկոյան, չնայած արքայազն Հարրին չի սիրում նման հագուստ, Մարքլը հանրության մեջ հայտնվել է սև կիպ կոստյումով:
Նրա հագին եղել է մետաքսե տոպ՝ շվեդ դիզայներ Deitas-ից, լայնացող տաբատ և կիպ պիջակ՝ նրա ամենասիրած բրենդներից մեկից՝ Altuzarra-ից: Մարքլն այս ամենը լրացրել է բրիտանացի մոդելյեր Սթելլա Մաքարտնիից ոսկեգույն շղթայով սև կլատչով: Մարտ ամսին Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքից առաջ Եղիսաբեթ թագուհուն կասկածել էին Մարքլի և Քեմբրիջի դքսուհու նկատմամբ անհավասար վերաբերմունքի մեջ:
Ամուսնությանը համաձայնություն տալու հայտարարության մեջ թագուհին Մարքլին անունով էր կոչել, իսկ ահա արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ամուսնությանը համաձայնություն տալու նմանատիպ հայտարարության մեջ վերջինիս «հավատարիմ և ջերմորեն սիրելի» էր որակել:
Հարակից հրապարակումներ`
- Քեյթը հաղթել է Մեգանին
- Մեգան Մարքլը խախտել է կարգն ու բաց հագուստ կրել
- Մեգան Մարքլը՝ օրինակ հոլիվուդյան կանանց համար
- Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կներկայացվի ցուցահանդեսում
- Արքայազն Հարրին գովել է Մեգան Մարքլի դիմահարդարումը
- Զգեստը, «ինչպես Մեգան Մարքլինը», մի քանի ժամում վաճառվել է
- Մեգան Մարքլին քննադատել են՝ Հարիին նիհարել ստիպելու համար
- Ինչերից է զրկվել Մեգան Մարքլը տիտղոսի ճանապարհին
- Արքայազն Հարրին արգելել է Մեգան Մարքլին հագնվել արքայադուստր Դիանայի նման
- Մեգան Մարքլը և արքայազն Հարրին հարսանեկան նվերների մի մասը վերադարձրել են
- Մեգան Մարքլն Եղիսաբեթ 2-ի պնդմամբ՝ էթիկետի կանոններ կսովորի
- Մեգան Մարքլը սեփական զինանշան է ստացել
- Հարսանիքից հետո Մեգան Մարքլը կրել է արքայադուստր Դիանայի մատանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան