Մոուրինյոյին մեղադրել են ֆուտբոլիստների անձնական կյանքին խառնվելու մեջ
«Չելիսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլյամ Գալլասը հիշել է իր համատեղ աշխատանքի մասին պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ խոստովանելով, որ մարզիչը վերահսկում էր խաղացողների անձնական կյանքը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Sport24-ին։
«Մենք խաղում էինք «Միդլսբրոյի» դեմ։ Ես խաղի սկսվելուց 10 րոպե անց վնասվածք ստացա։ Հաջորդ օրը մենք հանդիպում էինք Մոուրինյոյի հետ, և նա սկսեց քննադատել, դժգոհ էր, որ մենք պարտվել էինք։ Ինչ-որ պահի նա սկսեց դժգոհություն հայտնել Լեմպարդի հասցեին, ով այդ ժամանակ նրան ինչպես որդի լիներ։ Ես սկսեցի ծիծաղել։ Մոուրինյոն իմ հետևում էր, նա չէր կարող տեսնել ինձ։ Հետո նա շրջվեց իմ կողմ և ասաց. «Վիլյամ, դու ինչ է, ծիծաղո՞ւմ ես»։ Ես պատասխանեցի՝ ոչ։
Նա ասաց. «Դու այս պահին լավագույն խաղացողներից մեկն ես, բայց դու դաշտից դուրս պետք է հետևես քո անձնական կյանքին։ Ես հարցրեցի նրան. «Դուք ի՞նչ նկատի ունեք»։ Նա պատասխանեց. «Դու շատ հաճախ ես զբոսնում»։ Իմ հարցին, թե որտեղի՞ց գիտի, նա ասաց. «Տեսնենք, պատրաստ կլինե՞ս 10 օրից «Բարսելոնայի» հետ խաղին։ Ես ասացի նրան, որ չկասկածի, և դրանից հետո ամեն օր մենք օրական երեք ժամ մարզվում էինք»,- ասել է 41-ամյա ֆուտբոլիստը։
Ֆրանսիացի պաշտպանը 2001-2006 թվականներին հանդես է եկել «Չելիսում», այնուհետև տեղափոխվել է «Արսենալ»։
Հարակից հրապարակումներ`
- Մոուրինյոն դատապարտվել է
- Ժոզե Մոուրինյոն հրաժարականի շեմին է
- Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ