Հայաստանում ձկան որսն աճել է
Հայաստանում 2018 թվականի հունվար-հուլիսին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 94 մլրդ 944.2 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում աճել է 2.1 տոկոսով` կազմելով 93 մլրդ 485.5 մլն դրամ, բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 69 մլրդ 376.1 մլն դրամ՝ աճելով 4.5 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 24 մլրդ 109.4 մլն դրամ, ինչը 2017 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.5 տոկոսով:
Ձկնորսության ոլորտում 2018 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.1%-ի աճ և կազմել 1 մլրդ 458.7 մլն դրամ:
Ըստ վիճակագրության՝ այս տարվա հուլիսին 630.2 տոննա ձկան որս է կատարվել, որից ամբողջն իրացվել է: Ըստ աղբյուրի՝ 2017 թ-ի հուլիսի համեմատ ձկան որսն աճել է 1.1 տոկոսով: