Զբոսաշրջիկների շրջանում ամենահանրահայտ երկրները
Ճանապարհորդների շրջանում ամենահանրահայտ երկիրը Ֆրանսիան է։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության զեկույցին։
Զեկույցի համաձայն, միջազգային տուրիզմն ակտիվորեն ավելացնում է իր շրջանառությունը։ Անցած տարվա ընթացքում մասնագետները հաշվարկել են ավելի քան 6,8 տոկոս զբոսաշրջային այցելություններ, քան 2016 թվականին: Փորձագետների կարծիքով, դա բացատրվում է տնտեսական աճով, ինչն էլ հանգեցրել է ճանապարհորդության պահանջարկի աճին:
Մեկ տարում Ֆրանսիա է այցելել 86,7 միլիոն մարդ։ Երկրորդ տեղում է Իսպանիան՝ 81,8 միլիոն զբոսաշրջիկով։ Առաջատարների եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն՝ 75,9 միլիոն զբոսաշրջիկով։ Հնգյակում է Չինաստանը (60,7 միլիոն) և Իտալիան (58,3 միլիոն)։