Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօր սկսում են նախընտրական քարոզարշավը։
«Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի ժամը 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից:
«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը կսկսվի ժամը 18.30-ին Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում, ելույթ է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավի կտրվի կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան ասուլիսով։ Այնուհետև ժամը 16:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևան քաղաքի չորս տարբեր հատվածներից («էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջևից, Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքից, Կենտրոն վարչական շրջանի Աբովյան պուրակից և նույն վարչական շրջանի Շահումյանի անվան հրապարակից) մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կանցկացնի ավտոերթ, որը կավարտվի 18:00-ին:
Ժամը 19:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա «Լույս» դաշինքի Երևանի ավագանու նախընտրական ծրագրի ներկայացումը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի մեկնարկը կտրվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի եկեղեցու բակից:
«Երևանի հանրություն» դաշինիքի անդամ Արմեն Հովհաննիսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ քարոզարշավը սկսելու են ասուլիսով, վարչական շրջաններում հանդիպումները սկսելու են վաղվանից։
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ ժամը 13։00-ին «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում քաղաքապետի իրենց թեկնածու Արտակ Ավետյանը ներկայացրելու է ծրագիրը, հանդիպելու է համախոհների հետ, իսկ ժամը 18։30-ին Շենգավիթ համայնքում տեղի է ունենալու հանդիպում շենգավիթներից հետ։
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինքի քարոզարշավը կմեկնարկի դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի ասուլիսով։ Դաշինքի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանն ասաց, որ հետագա օրերին Երևանի համայնքներում անպայման կունենան հանդիպումներ երևանցիների հետ։
«Օրինաց երկիր», «Հայք» (Հայկազուններ), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունների ծրագիրը պարզելուց հետո ևս կտեղեկացնենք մեր ընթերցողին։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ չորս դաշինք, 8 կուսակցություն։ Հիշեցնենք նաև, որ քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է քարոզարշավը
- Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
- Ես պատրաստ եմ ստանձնել երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը. Արտակ Զեյնալյան
- Միլիոններ՝ քաղաքապետի համար
- Կուսակցությունները Հանրայինով քարոզարշավ կիրականացնեն ժամը 19։30-ից
- ՀԺԱՄ-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է անում Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին
- Վիգեն Սարգսյան․ Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը
- Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում և կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին