Փարիզում դանակով զինված տղամարդու հարձակումից 7 մարդ է տուժել
Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFM TV-ին:
Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Փարիզի 20-րդ շրջանում: Հանացագործը նախ վիրավորել է երկու տղամարդու և կնոջ: Ականատեսները նրա վրա են նետել պետանկ (մարզաձև) խաղի համար նախատեսված մետաղյա գնդակը: Սակայն հանցագործին հաջողվել է պաշտպանվել գնդակից, իսկ ավելի ուշ նա Անրի Նոգերի փողոցում հարձակվել է երկու բրիտանացի զբոսաշրջիկի վրա:
Ընդհանուր առմամբ՝ միջադեպի հետևանքով տուժել է 7 մարդ, որից 5-ը գտնվում են վերակենդնացման բաժանմունքում:
Կասկածյալին ձերբակալել են: Ըստ Parisien թերթի, նա Աֆղանստանից է: Միաժամանակ նշվում է, որ դա ահաբեկչություն չէր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում