Սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր. Հայկ Մարության
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքը քայլերթ է անցկացնում Էրեբունի վարչական շրջանում:
Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լրագրողներին ասաց, որ քարոզարշավի ընթացքում հանդիպելու են բնակիչների հետ, խոսելու են, լսելու են նրանց խնդիրները, այնուհետև ամեն օրվա վերջում ավարտելու են հանրահավաքով, պատասխանելու են քաղաքացիների հարցերին, ներկայացնելու են իրենց ծրագիրը։
«Սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր, այդ օրն ունենալու ենք ազատ, անկախ թափանցիկ ընտրություններ։ Այս օրվան մենք սպասել ենք տասնյակ տարիներ և այսօրը եկել է։ Մենք, մեր երևանցիները, հայ ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը՝ ինքն ընտրի իր իշխանություններին»,- ասաց նա։
Հ. Մարությանը նշեց, որ պատրաստ է դեբատների, բայց մի պայմանով՝ բոլոր 12 թեկնածուները լինեն այդ դեբատներում. «Չեմ ուզում նախապատվություն տալ որևէ մեկին, խտրականություն չեմ ուզում, որ լինի։ Հավաքվում ենք միասին, մեկ վայրում, մեկ տաղավարում՝ խոսում ենք, զրուցում ենք բոլորին հավասար ժամանակով, հնարավորություններով։ Դեբատները շատ կարևոր են։ Ես ինքս կողմ եմ, պատրաստ եմ»։
Նա նաև նշեց, որ «Իմ քայլը» դաշինքը շարունակությունն է հեղափոխության։
Հարցին, եթե մի քանի կուսակցություն, դաշինք անցնեն, կոալիցիոն կառավարումը չե՞ք բացառում, քաղաքապետի թեկնածուն ասաց. «Ոչ մի բան չեմ բացառում, որը կարող է էֆեկտիվ աշխատանքի նպաստել»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ չորս դաշինք, 8 կուսակցություն։ Այսօր մեկնարկում է քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը
- Մեկնարկում է քարոզարշավը
- Միլիոններ՝ քաղաքապետի համար
- ԿԸՀ-ում խորհրդակցություն է անցկացվել՝ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված ների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան