Փոստանջյանն ընտրություններին մասնակցում է «Արդարություն և օրենք» կարգախոսով
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է գալիս «Արդարություն և օրենք» կարգախոսով, 19 կետերից բաղկացած ծրագրով։ Քվեաթերթիկում լինելու է չորրորդ համարը։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարեց կուսակցության նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը։
«Հետևելով մեր քաղաքական գործունեությանը՝ կարող եմ ասել մենք առաջնորդվել ենք արդարության սկզբունքով, օրենքի, իրավունքի գերակայությունը մեզ համար կարևորագույն է։ Հենց այս սկզբունքներով ու արժեքներով էլ պատրաստվում ենք ստանձնել Երևանի կառավարումն ու ծառայել մեր քաղաքացիներին»,-ասաց նա։
Փոստանջյանը թվարկեց քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչպես է գործելու. բաց և թափանցիկ կառավարում, այդ թվում գնումները, ծախսերը լինելու են տեսանելի, բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ տվյալների հրապարակում, հողային քաղաքականությունը պետք է նպաստի քաղաքի տնտեսության զարգացմանը, քաղաքաշինության ոլորտում պետք է ընդունվի «Երևանի մասին» կանոնակարգ-օրենք, որով սահմանվելու է կանաչապատ տարածքների, զվարճանքի վայրերի, կառուցապատման հնարավորությունների մասին չափանիշները, բնակֆոնդը բարելավելու են, սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հասանելի մայթեր, փողոցներ ու այլ ենթակառուցվածքներ, հանրային տրանսպորտի բարելավում՝ մեկ միասնական համակարգի ներդրման միջոցով։
«Սա մենք իրականացնելու ենք անմիջապես»,-հավելեց Փոստանջյանը։
Նշենք, որ այսօր ժամը 16:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևան քաղաքի չորս տարբեր հատվածներից («էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջևից, Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքից, Կենտրոն վարչական շրջանի Աբովյան պուրակից և նույն վարչական շրջանի Շահումյանի անվան հրապարակից) մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կանցկացնի ավտոերթ, որը կավարտվի 18:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը
- Մեկնարկում է քարոզարշավը
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան