Միկաել Ժանը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Սեպտեմբերի 10-ից 14-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը պաշտոնական այց կկատարի Հայաստան։
ԱԳՆ մամուլի և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, սեպտեմբերի 11-ին նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան