Մոլդովայի նախագահը վթարի է ենթարկվել
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոմեքենան երեկ առավոտյան վթարի է ենթարկվել։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ ոստիկանության հաղորդմամբ, S–դասի «Մերսեդեսը», որի մեջ գտնվել է երկրի ղեկավարը, շրջվել է։ Նախապես հայտարարվել էր, որ Ի. Դոդոնը հոսպիտալացվել է։ Ավելի ուշ հաղորդել էին, որ նախագահը լուրջ վնասվածքներ չունի։
«Իգոր Դոդոնն աննշան վնասվածքներ է ստացել. ունի քերծվածքներ, կապտուկներ»,- հայտարարել է նախագահի անվտանգության ծառայությունը։
Բժիշկները լրագրողներին պատմել են, որ Դոդոնը հիվանդանոցից դուրս է գրվել առաջին բուժօգնությունը ստանալուց հետո։ Դոդոնի հետ վթարից տուժել են նաև նրա մայրն ու որդին։ Հաղորդվում է, որ նրանց վիճակը բավարար է։
Ճանապարհատրանսպորտային վթարը տեղի է ունեցել բեռնատարի հետ բախման հետևանքով։ Նախական տվյալներով, անձրևի ժամանակ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան թաց ճանապարհին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա