Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել են ևս երեք ֆինանսական կազմակերպություններ
«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել են նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ՆԵՐԸ և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն: Հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ) և «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝
անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,
բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,
սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ,
թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա¬վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
սպանդանոցային տնտեսություն,
ագրովերամշակող արդյունաբերություն,
ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։
Հավելենք, որ ծրագիրը բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել գերհզոր տրակտոր
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 148 միավոր տեխնիկա
- Լիզինգի ծրագրի շրջանակում Գեղարքունիքում տրամադրվել է 21 միավոր գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա