Չի բացառվում, որ իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի. Ալիկ Սարգսյան
«Կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով որևէ պատասխանատվություն չունի: Հովիկ Աբրահամյանը պաշտպանվելու ու իր անմեղությունն ապացուցելու ձևը գիտի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ավազահատիկ» ընկերության շուրջ ծագած քրեական գործին։
Նա նաև ասաց, որ իրեն մեղադրանք ներկայացրած անձին էլ չի ճանաչում և երբևէ նրան չի տեսել:
«Նրա մասին լսել եմ «Ավազահատիկի» հետ կապված դեպքերի առնչությամբ, որի համար խիստ զարմացել եմ, քանի որ ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ տվյալ մարդը փորձել է իմ պատիվն արատավորի և իմ անունը հասցրել է այս մակարդակին, ապա ես նրան դատի կտամ, կենթարկեմ նաև ֆինանսական պատասխանատվության և տվյալ գումարը կփոխանցեմ որևէ մանկատան»,-հայտարարեց պատգամավորը:
Նա նաև ասաց, որ դեպքի առթիվ չի հարցաքննվել:
«Ենթադրում եմ, որ այդ գործի շրջանակներում ես էլ կհարցաքննվեմ, չի բացառվում, որ իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի: Ցավում եմ, որ առանց համապատասխան ստուգման միանգամից քրեական գործ են հարուցում, որից հետո նոր ստուգումներ են սկսում»,-հավելեց Ալիկ Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, իր պատիվն արատավորելու համար հայց է ներկայացրել դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով
- Հովիկ Աբրահամյան. Ինձ անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին
- «Ժողովուրդ». Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը. Ալիկ Սարգսյան
- «Ժամանակ». Քննչական կոմիտեում մեկնարկել է Հովիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցագործությունների քննությունը
- Առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել է Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների անունները. ՔԿ
- Ալիկ Սարգսյանը կարծում է, որ իրեն կաշառքի մեջ մեղադրող նախկին մարզպետը հոգեկան խնդիրներ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան